Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել «Նուռ» ոսկե հուշադրամը![]() 28 դեկտեմբերի 2011 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել «Նուռ» ոսկե հուշադրամը: Ինչպես հաղորդում է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, թողարկվել են 5 հազար ոսկե հուշադրամներ, որոնցից յուրաքանչյուրի անվանական արժեքը 500 դրամ է Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը, հուշադրամի թողարկման տարեթիվը` 2011 և անվանական արժեքը` 500 դրամ: Եզրաշուրթի մոտ վերևում և ներքևում կիսաշրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է նուռն իր հատիկներով, որից վերև կիսաշրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով «ՆՈՒՌ» և «PUNICA GRANATUM» գրառումներն են: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը. Անվանական արժեքը 500 դրամ, մետաղը և հարգը ոսկի, 999,90 , զանգվածը 1,24 գ, տրամագիծը 13,92 մմ, դրամաշուրթը ատամնավոր, որակը պրուֆ, տպաքանակը մինչև 5000 հատ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |