YouTube-ը գործարկել է Slam կոչվող հարցում-քվեարկություն ծառայությունը

YouTube-ը գործարկել է Slam կոչվող հարցում-քվեարկություն ծառայությունը

PanARMENIAN.Net - YouTube-ն իր պաշտոնական բլոգում հայտնում է նոր ծառայության գործարկման մասին։ Այն կոչվում է YouTube Slam։ Այն իրենից ներկայացնում է հարցում-քվեարկություն։ Օգտագործողները կարող են քվեարկել առաջադրված հոլովակներից որևէ մեկի համար։

Իրար հետ մրցակցող տեսահոլովակները դասակարգված են ըստ կատեգորիաների՝ հումորային, երաժշտական, պարային, յուրօրինակ, հաճելի և այլն։

Այս հարցում-քվերակությամբ մրցում են ոչ միայն հոլովակները, այլև օգտագործողները։ Քվեարկելով որևէ հոլովակի համար՝ օգտագործողները վաստակում են միավորներ։ Իսկ այն հոլովակը, որը հարցման հաղթողն է ճանաչվում, հավելյալ միավորներ է պարգևում օգտագործողին։ Այս միավորներն էլ դառնում են վարկանիշային դասակարգման մեթոդ և ստեղծվում է այսպես ասած մրցակցող օգտագործողների վարկանիշային ցուցակ։

YouTube-ը համարվում է աշխարհի ամենամեծ տեսահոսթինգային պորտալը։ Ամեն րոպե պորտալից վերբեռնում են այնքան հոլովակներ, որոնց ընդհանուր տևողությունը կազմում է 48 րոպե։ 2011-ին YouTube-ում դիտումների քանակը հասավ 1 տրիլիոնի։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---