Երևանում անցել է «ՀԿԵ» ընկերության «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի առաջին կորպորատիվ առաջնությունը28 դեկտեմբերի 2011 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի առաջին կորպորատիվ առաջնությունը: Մասնակիցներին ողջունեցին ընկերության գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանն ու Երիտասարդական խորհրդի նախագահ Վահե Դավթյանը: Ինչպես հաղորդեց Վ.Դավթյանը, ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլլինի որոշմամբ նման առաջնությունները կլինեն ամենամյա, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությումը: Առաջնությանը հրավիրված էին նաև գիտակները` «Հայ գիտակների ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը և գիտակ Հայկ Խալաթյանը: Ասոցիացիայի նախագահը դրական գնահատեց նման առաջնության անցկացումը ՀԿԵ-ում և հայտնեց գիտակ-երկաթուղայինների հետ համագործակցության պատրաստակամությունը: ՀԿԵ ՓԲԸ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի առաջին կորպորատիվ առաջնությանը մասնակցեցին ընկերության տարբեր տնօրինություններ, ծառայություններ, ստորաբաժանումներ և ձեռնարկություններ ներկայացնող 10-ից ավել երիտասարդական թիմեր: Իսկ հաղթանակը տոնեց Կառավարման և հաղորդակցությունների ծառայության թիմը: Առաջնությունը կազմակերպեց Ընկերության Երիտասարդական խորհրդի կողմից՝ ՀԿԵ երիտասարդության ակտիվութունը խրախուելու, երիտասարդների մոտ կորպորատիվ ոգու և արժեքների ձևավորելու, երիտասարդների անձնական և մասնագիտական ներուժը զարգացնելու նպատակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |