Կարինե Խոդիկյան. Հուսով եմ, որ Շառլ Ազնավուրի հայտարարությունը լսելի կլինի վերին օղակներում

Կարինե Խոդիկյան. Հուսով եմ, որ Շառլ Ազնավուրի հայտարարությունը լսելի կլինի վերին օղակներում

PanARMENIAN.Net - Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը հույս ունի, որ վերջերս մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի հայտարարությունը լսելի կլինի Հայաստանի վերին օղակներին: Նրա խոսքով մի բան է, երբ հայ մտավորականները խոսում են դրա մասին և այն լսելի չէ նրանց կողմից, մեկ այլ բան է, երն նման մեծության երգիչ է խոսում:

Հոկտեմբերին Շարլ Ազնավուրը Nouvelles d'Arménie-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառը երկրում գոյություն ունեցող մաֆիան է: Նա նաև հայտարարել էր, որ Հայաստանում ոչինչ չի արվում, հասարակ մարդկանց օգնելու համար:

Իսկ դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք իր համերգից առաջ Life Showbiz –ի հետ հարցազրույցում նա հայտարարել է, որ «Այժմ իմ երկրում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն: Ես կարծում եմ, որ դա քաղաքականորեն անընդունելի է: Հայաստանին շնչելու հնարավորություն չտալով՝ նրա կառավարությունը սեփական երկիրը զրկում է երիտասարդությունից. այն մեկնում է: Եվ այդ առումով խնդիրը դարձել է արդեն ոչ թե քաղաքական, այլ համամարդկային: Այն պետք է շտապ լուծել»:

Հետագայում շանսոնյեն հերքել էր իր այս վերջին հայտարարությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---