Հայտնի են դարձել Գրողների միության մրացանակակիրների անունները28 դեկտեմբերի 2011 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գրողների միության նախագահությունը երկուշաբթի օրը մրցանակներ է հանձնել «Տարվա լավագույն գիրք» մրցույթի հաղթողներին: Այն ուներ յոթ անվանակարգ: Դ. Դեմիրճյանի անվան մրցանակը (արձակ) ստացել է Աշոտ Ավետիսյանը «Մնավորի աստղը» գրքի համար, Պոեզիայի համար տրվող Ավ. Իսահակյանի անվան մրցանակը ստացել է Խաչիկ Մանուկյանն իր «Էն աշխարհը չի» երկի համար, հրապաարակախոսության համար Մ. Նալբանդյանի անվան մրցանակը ստացել է Մարգո Ղուկասյանը «Անվերնագիր. 1915»-ի համար: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն արժանացել է Լ. Շանթի անվան մրցանակին իր «Իմ դասականները» պիեսի համար, գրականության և քննադատության համար` Սուրեն Աբրահամյանը ստացել է «Տեքստ և բնագիր» աշխատանքի համար Ն. Աղբալյանի անվան մրցանակ, մանկագիր Հրաչյա Մաթևոսյանը ստացել է Վ. Անանյանի անվան մրցանակ` «Հացը հացարարին» ստեղծագործության համար: Մարզային գրողների համար միությունն առանձնացրել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակը. որին արժանացել են Թաթուլ Բոլորչյանը «Ուխտավորը», Կարլոս Եղիազարյանը «Շարժվող բեկոր», Ռաֆայել Սահակյանը «Երկիրը տեսա հորս աչքերով» և Սամվել Բեգլարյանը «Անձյուն ձմեռ» ստեղծագործություններով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |