Սոցիալական ծառայությունների տրամադրման տարածքային միավորման գլխավոր մասնագետը ձերբակալվել է

Սոցիալական ծառայությունների  տրամադրման տարածքային  միավորման գլխավոր մասնագետը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության մարմինների կողմից այսօր կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Արարատ քաղաքի սոցիալական ծառայությունների տրամադրման տարածքային միավորման գլխավոր մասնագետ Արսեն Հովհաննեսյանը: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ քաղաքացի «Ա»-ին օրենքով սահմանված կարգով ամենամսյա նպաստ հատկացնելու դիմաց վերջինս պահանջել և ստացել է 50.000 դրամ գումար:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---