Արսեն Ղազարյանը հավատում է, որ Հայաստանին կհաջողվի վերականգնել արդյունաբերական ներուժը

Արսեն Ղազարյանը հավատում է, որ Հայաստանին կհաջողվի վերականգնել արդյունաբերական ներուժը

PanARMENIAN.Net - Հեռացող տարին բավական դժվար էր, բայց նշանավորվեց նաև որոշակի ձեռքբերումներով, գտնում է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Առաջին հերթին դա երկրի նախագահի և կառավարության թիրախային քաղաքականությունն է արտահանմանն ուղղված ձեռնարկություններին աջակցելու ուղղությամբ, այսինքն` ընդունվել են մեխանիզմներ, որոնք նախկինում բացակայում էին երկրի տնտեսության մեջ»,- ասել է նա դեկտեմբերի 28-ին Երևանում երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ամանորյա ընդունելությունից հետո:

Երկրորդ ձեռքբերումը Արսեն Ղազարյանը համարում է այն, որ վերջապես ներկայացվեց արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության զարգացման հայեցակարգը: «Համենայնդեպս, մենք արդյունաբերության վերականգնման ներուժ և արտահանման ծավալների ավելացման լուրջ տեմպեր կունենանք, ինչին ես իսկապես հավատում եմ»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---