Արմեն Ռուստամյան. Հայաստանի Ազգային ժողովում ընդդիմությունը պետք է առնվազն 20 տոկոս կազմի![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովում ընդդիմությունը պետք է առնվազն 20 տոկոս կազմի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցությունից պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով` 20 տոկոսի բացակայությունը խոչընդոտում է ընդդիմությանը օգտագործելու Սահմանադրական դատարանի գործիքը ՀՀ ԱԺ-ում: Այս համատեքստում Ռուստամյանը նկատել է, որ Հայաստանի խորհրդարանում կոալիցիայի բացարձակ մեծամասնությունը լիակատար ազատություն է տալիս գործող իշխանություններին: Այս կապակցությամբ նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը չի իրականացրել իր սոցիալ-տնտեսական ծրագիրը: Ռուստամյանը նաև հիշեցրել է, որ դեկտեմբերի սկզբին ՀՅԴ-ն անվստահություն հայտնեց Հայաստանի կառավարությանը 2008-2012թթ. ծրագիրը չկատարելու պատճառով: Նրա խոսքով` այժմ ՀՅ Դաշնակցությունը որոշել է նախագիծն ուղղել Սահմանադրական դատարան, սակայն խորհրդարանի ընդդիմադիր թևը 20 տոկոսից քիչ է կազմում: «Հենց այդ պատճառով էլ ՀՅԴ-ն ստորագրահավաք է սկսել` դիմելով կոալիցիայի ներկայացուցիչներին և անկախ պատգամավորներին»,- նշել է Ռուստամյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |