PanARMENIAN.Net-ը պարգևատրվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության Վարչության խորհրդի պատվոգրով![]() 28 դեկտեմբերի 2011 - 16:27 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ին ԱՊՀ երկրների երիտասարդական միության Վարչության խորհրդի պատվոգիր է շնորհվել: ԱՊՀ երկրների երիտասարդական միության Վարչության խորհուրդը «անկախ լրագրության զարգացման համար» պատվոգրեր է շնորհել 5-ական էլեկտրոնային լրատվամիջոցների Համագործակցության յուրաքանչյուր երկրից: Միության Վարչության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը հայտնել է, որ կազմակերպությունում ակնդետ հետևում են իրադարձություններին ԱՊՀ բոլոր երկրներում, և լրատվական ինտերնետ-կայքերի ներդրումը հետխորհրդային տարածքում ժողովրդավարական հասարակության ստեղծման հարցում պարբերաբար նշվելու են Միության կողմից: ԱՊՀ երկրների երիտասարդական միության Վարչության խորհրդի պատվոգրեր են ստացել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ինտերնետ-կայքեր: Հայկական ԶԼՄ-ներից պատվոգրեր են շնորհվել նաև Tert.am-ին, Yerkir.am-ին, Panorama.am-ին և A1plus.am-ին:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |