Բնապահպաններ. ՀՀ նախագահից պահանջում ենք վերջապես ընդունել մեզ

Բնապահպաններ. ՀՀ նախագահից պահանջում ենք վերջապես ընդունել մեզ

PanARMENIAN.Net - Վաղը` դեկտեմբերի 29-ին, ժամը 11-ին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է բնապահպանական ակցիա, որին միանում են նաև Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները:

«Հավաքվում ենք ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի մոտ` ներկայացնելու մեր պահանջը` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, Սյունիք, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք գյուղերի 608 հեկտար հողերը «բացառիկ գերակա հանրային շահ» անվան տակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վարձակալության իրավունքով հանձնելու Կառավարության 627-Ն հակապետական որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»,- նշվում է կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ:

Այնուհետև նախատեսվում է քայլարշավ դեպի ՀՀ նախագահի նստավայր` արտահայտելու բնապահպանների բողոքը բնապահպանական քաղաքականության ոլորտում առկա աղետալի վիճակի վերաբերյալ. «ՀՀ նախագահից պահանջում ենք վերջապես ընդունել մեզ և ապահովել քննարկում` այս ոլորտում ծառացած խնդիրները համատեղ քննարկելու և լուծման եղանակներ գտնելու նպատակով»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---