Դպրոցներում ձմեռային արձակուրդները կարող են երկարացվել ևս մեկ շաբաթով

Դպրոցներում ձմեռային արձակուրդները կարող են երկարացվել ևս մեկ շաբաթով

PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով ՀՀ մարզերից ստացված առաջարկությունները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում նշվում է, որ ՀՀ ԿԳՆ-ն չի առարկում, որ սովորողների գարնանային արձակուրդները, անհրաժեշտության դեպքում, միացվեն ձմեռային արձակուրդներին:

ԿԳՆ-ից հայտնում են, որ նկատի ունենալով ձմռանը դպրոցների ջեռուցման կազմակերպման հետ կապված դժվարությունները, ուսումնական հաստատությունները կարող են արձակուրդները հունվար ամսին երկարացնել ևս մեկ շաբաթով և բաց թողած դասաժամերը լրացնել լրացուցիչ պարապմունքների կազմակերպման միջոցով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---