«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները նվերներ հավաքեցին անապահով ընտանիքների երեխաների համար28 դեկտեմբերի 2011 - 19:42 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ երեխաներին նվիրված ամանորյա նախատոնական բարեգործական ակցիայի շրջանակներում հավաքվեցին նվերներ Հայաստանի ավելի քան 15 կազմակերպություններից: Նոյեմբերի 27-ին ավարտվեց «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» ակցիան`կազմակերպված հօգուտ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (Children of Armenia Fund): Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, ամանորյա տոների կապակցությամբ բանկի, ինչպես նաև խոշոր կազմակերպությունների աշխատակիցների ու մասնավոր հաճախորդների ջանքերով հավաքվեցին նվերներ Արմավիրի և Արագածոտնի մարզերի անապահով ընտանիքների երեխաների համար: «Բանկի կողմից երեխաների համար իրականացվող սոցիալական ծրագրի շրջանակներում կոչ արեցինք մեր բոլոր հաճախորդներին միանալ այս նախաձեռնությանը և մեր ներդրումն ունենալ երկրի աճող սերնդի հոգատարության գործում: Անչափ ոււրախ ենք, որ մեզ միացան մեծ թվով կազմակերպություններ ու հասարակ մարդիկ: Համոզված ենք, որ այս նախագիծը հետագայում կնպաստի համատեղ գործերի իրականացմանը: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ով միացավ մեզ և կիսեց իր սրտի ջերմությունը այն մարդկանց հետ, ովքեր իրոք ունեն դրա կարիքը: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև «Հայաստանի մանուկներ հիմնադրամին», որի աջակցությամբ կարողացանք կազմակերպել նվերների առաքումը հասցեատերերին»,- ասվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական պատասխանատվության և բարեգործության ոլորտում` պարբերաբար անցկացնելով ակցիաներ «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով և նախատեսված բնակչության տարբեր խմբերի համար: Բանկի սոցիալական գործունեության հիմնական նպատակն է նպաստել մշակույթի և սպորտի զարգացմանը, մայրության և երեխաների պաշտպանությանը, ինչպես նաև օժանդակել բազմազավակ և անապահով ընտանիքների կայացմանը, II Համաշխարհային և Ղարաբաղյան պատերազմների վետերաններին: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին: Բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ին դուստր ձեռնարկությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |