Հայաստանի նախագահը ՀՀ ԱԳՆ-ից աշխատանքային առաջընթաց է ակնկալում 2012 թվականին![]() 28 դեկտեմբերի 2011 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: «2011 թվականին մենք նորմալ ենք աշխատել, մեր գլխավոր գծից չենք շեղվել, ամբողջ կարողություններով փորձել ենք պաշտպանել մեր ազգային շահերը: Սրանով ամեն ինչ ասված է: Մի կողմից լավ է, որ 2011 թվականին վատ չենք աշխատել, բայց մյուս կողմից էլ պարտավորեցնող է, որովհետև ամեն անգամ որոշակի առաջընթաց պետք է ունենանք և 2012 թվականին պետք է ավելի լավ արդյունքների հասնենք: Գոնե իմ ակնկալիքները սրանք են»,- հայտնել է նա արտաքին գործերի նախարարության տոնական ընդունելության ժամանակ: Սերժ Սարգսյանն ընդունելության մասնակիցներին, նրանց ընտանիքների անդամներին և բոլոր հարազատներին գալիք տարում մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություններ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |