ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Իրանի վրա հարձակվելու տարբեր պատրվակները

PanARMENIAN.Net - ԱՄՆ ու Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչները բանակցություններ են սկսել այն մասին, թե ինչը կարող է նրանց համար ընդհանուր պատրվակ հանդիսանալ Իրանի վրա հարձակվելու համար: Ինչպես գրում է The Daily Beast-ը, նման խորհրդակցությունների անհրաժեշտություն ծագեց ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի հայտարարությունից հետո, որը նոյեմբերի 11-ին զգուշացրեց նման ռազմական ակցիայի «անկանխատեսելի հետևանքների» մասին: Ըստ պարբերականի, այդ մեկնաբանությունը «ցասում է առաջացրել» Իսրայելի ղեկավարության շրջանում, որն անմիջապես բողոքի նոտա է ուղարկել Սպիտակ տանը: ԱՄՆ-ն պատասխանեց նամակով, որտեղ ասվեց, որ Վաշինգտոնն իր համար որոշել. Է արդեն այն «կարմիր գծերը», որոնց հատումը Թեհրանի համար պատերազմ կնշանակի:

Պանետտան հրաժարվեց պացիֆիստական հռետորաբանությունից և հետագայում կրկին սկսեց խոսել այն մասին, որ Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համար «ցանկացած քայլեր» կձեռնարկվեն, ինչը սովորաբար նշանակում է ռազմական գործողություն: Այնուամենայնիվ, Իսրայելի ու ԱՄՆ դիրքորոշումները համաձայնեցնելու համար կողմերը բանակցություններ են սկսել:

Բացի այդ, պարբերականը նշում է, որ Իսրայելի ներկայացուցիչները ԱՄՆ-ին սեփական հետախուզական տվյալները ներկայացրին, որոնք վկայում են Իրանի միջուկային ծրագրի զգալի առաջընթացի մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---