The Economist. Հազիվ թե Թուրքիան իրավունք ունի խոսքի ազատություն «քարոզել»

The Economist. Հազիվ թե Թուրքիան իրավունք ունի խոսքի ազատություն «քարոզել»

PanARMENIAN.Net - Հազիվ թե Թուրքիան իրավունք ունի խոսքի ազատություն «քարոզել», երբ իր իսկ օրենքները (Հայոց ցեղասպանության ճանաչման քրեականացում) հայելու նման արտացոլում են Ֆրանսիայի ընդունած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագիծը, գրում է The Economist-ը:

Ավելին, ինչպես նշում է պարբերականը, Թուրքիայում հարյուրավոր լրագրողներ են գտնվում ճաղերի ետևում ահաբեկչական կազմակերպությունների գործունեության մասնակից լինելու անհամոզիչ մեղադրանքներով:

Պարբերականը ցինիկ է համարում թուրքերի կողմից Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը մտադիր էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել: Դրանից հետո Օբաման համոզեց ամերիկացի օրենսդիրներին ձեռնպահ մնալ որևէ քայլերից:

Վերջում, ինչպես գրում է The Economist-ը, Թուրքիան ճարպկորեն սառեցրեց Արձանագրությունների վավերացումը և վերադարձավ «հարաբերությունների հաստատման դիմաց այսպես կոչված «գրավյալ ադրբեջանական տարածքները վերադարձնելու» քաղաքականությանը:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևն ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան հետ է կանչել դեսպանին Փարիզից:

Անցյալ շաբաթ թուրք իրավապահ մարմինները շուրջ 40 լրագրողների են ձերբակալել: Նրանց թվում էր նաև Agence France-Presse-ի ֆոտոթղթակիցը, որին մի քանի օր անց ազատ արձակեցին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---