Նեջեթ Օզել. Թուրքիան կոչնչացնի Քրդական բանվորական կուսակցությանը![]() 5 հունվարի 2012 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կոչնչացնի Քրդական բանվորական կուսակցությանը (ՔԲԿ) և դրանով իսկ կհանի այդ հարցն օրակարգից, հայտնել է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզելը, հաղորդում է Haber7 թերթը: «Թուրքիան նկատելի արդյունքների է հասել ահաբեկչության դեմ պայքարում, և այդ հարցում կարևոր էր հետախուզության և ուժային կառույցների գործողությունների համակարգումը»,- ասել է Օզելը: Գլխավոր շտաբի պետի խոսքով` վերջին վեց ամսվա ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերը վնասազերծել են 327 ահաբեկիչների, որոնցից ոչնչացվել են 165-ը, ձերբակալվել` 50-ը: Եվս 112 ահաբեկիչներ իրենք են հանձնվել իշխանություններին: Բացի այդ, Օզելի խոսքով, Իրաքի տարածքում հատուկ գործողությունների ընթացքում Թուրքիայի ՌՕՈՒ-ն ոչնչացրել է 325 և վիրավորել 320 մարտիկների: Օզելը հիշեցրել է, որ դեռևս 2008թ. հոկտեմբերին Թուրքիայի, Իրաքի և ԱՄՆ կողմից ահաբեկչության դեմ պայքարի միասնական մեխանիզմ էր ստեղծվել, սակայն այդ համաձայնությունը նկատելի արդյունք չտվեց: Ավիահարվածները ՔԲԿ-ին վերսկսվեցին անցյալ տարվա օգոստոսի 17-ի երեկոյան Թուրքիայի հարավ-արևելքում մարտիկների ձեռնարկած գրոհից հետո, որի ընթացքում ինը թուրք զինվորներ սպանվեցին: Թուրքիայի հակամարտությունը ՔԲԿ-ի հետ, որը պահանջում է անկախ քրդական պետության ստեղծում, տևում է արդեն 25 տարի և խլել է 40 հազար մարդու կյանք: ՔԲԿ-ն Եվրամիության և ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |