Արցախի և Հայաստանի ղեկավարները ծանոթացել են զինծառայողների մարտական պատրաստվածությանը![]() 5 հունվարի 2012 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում է նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այսօր` հունվարի 5-ին Արցախի «Ասպարեզ» ռազմաուսումնական կենտրոնում Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ծանոթացել են զինծառայողների մարտական պատրաստվածության վիճակին: Կենտրոնի սաներն անցկացրել են կրակային խոցման վարժանքներ, իրենց հմտություններն են ցուցադրել հատուկ ջոկատայինները, այդ թվում՝ դիպուկահարները, ներկայացվել են գերժամանակակից զինատեսակներ: Նախագահները մասնակցել են Ստեփանակերտի նորակառույց «Արցախ» թաղամասի բացման արարողությանը: Թաղամասում պետության կողմից անվճար հիմունքներով բնակարաններ են ստացել մի քանի տասնյակ ընտանիքներ: Բնակարանամուտ նշողների մեջ հիմնականում ԼՂ բանակի զինծառայողներ են և արցախյան ազատամարտի մասնակիցների ընտանիքներ: Իվանյան համայնքում նախագահները ներկա են գտնվել հիմնանորոգված և ժամանակակից բուժտեխնիկայով հագեցած զինվորական հոսպիտալի բացման արարողությանը: Օրվա ավարտին հայկական երկու պետությունների ղեկավարները մասնակցել են ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարական կազմի խորհրդակցությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |