Ֆրանսիայի Սենատը հունվարի 10-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշմանը և այն ուղղել Սենատի հաստատմանը: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հունվարի 10-ին օրինագիծը կդիտարկվի Ֆրանսիայի Սենատի կողմից, այնուհետև կուղղվի Սահմանադրական դատարան, իսկ հունվարի 23-31 այն կքննարկեն պատգամավորները, որից հետո կուղղեն նախագահին, որի հաստատումից հետո արդեն նախագիծն օրենքի ուժ կստանա: Չնայած տարբեր քաղաքական կուսակցություններից խորհրդարանականների կողմից միաձայն օժանդակությանը, ֆրանսիական կառավարության անդամները չեն կիսում նրանց տեսակետը: «Դա անօգուտ և ոչ արդյունավետ օրինագիծ է, որը լուրջ հետևանքների պատճառ կդառնա Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններում»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն: Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից: Ի պատասխան դրան Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Ֆրանսիայից, նրա հանդեպ մի շարք պատժամիջոցներ է ներմուծել և սպառնում է լիովին խզել հարաբերությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |