Մեթյու Բրայզան, այնուամենայնիվ, լքեց Ադրբեջանը![]() 5 հունվարի 2012 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան լքել է Բաքուն, հաղորդել են դեսպանատան մամլո ծառայությունից: Բրայզան հունվարի 3-ին Ադրբեջանից մեկնել է Վաշինգտոն: Բրայզան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան էր նշանակվել 2010 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ` շրջանցելով Սենատին, քանի որ Բրայզայի թեկնածությունը Սենատում դիմադրության էր հանդիպել: ԱՄՆ Սահմանադրության համաձայն, նախագահի առաջադրած թեկնածուներին պետք է հաստատի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատը: Սակայն այն ժամանակահատվածում, երբ Կոնգրեսն արձակուրդում է գտնվում նստաշրջանների միջև, նախագահը կարող է միանձնյա կատարել կադրային նշանակումներ: Օբաման օգտվեց իր իրավունքից և հաստատեց Բրայզային Ադրբեջանում դեսպանի պաշտոնում այն ժամանակամիջոցում, երբ 111-րդ գումարման Սենատը ավարտել էր իր աշխատանքը, իսկ 112-րդ գումարման Սենատի նստաշրջանը դեռևս չէր մեկնարկել: ԱՄՆ օրենսդրության համաձայն, նման կերպ նշանակված պաշտոնատար անձը կարող է աշխատել մինչև Սենատի 112-րդ գումարման հաջորդ նստաշրջանի ավարտը, տվյալ դեպքում` մոտ մեկ տարի, առանց Սենատի կողմից լրացուցիչ հաստատումների: Նախքան Ադրբեջանում դեսպանի պաշտոնին նշանակվելը Բրայզան զբաղեցնում էր Եվրոպայում ու Եվրասիայում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնը: Ինչպես դեկտեմբերի 29-ին մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել Բրայզան, «եթե իմ թեկնածության վերաբերյալ քվեարկություն չկայանա, ես ստիպված կլինեմ մեկնել նախքան ԱՄՆ Սենատի նոր նստաշրջանի մեկնարկը` մինչև հունվարի 3-ը»: Ադրբեջանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները կկատարի Ադամ Սթերլինգը, գրում է newsazerbaijan.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |