Միխայիլ Սահակաշվիլին հերքել է Վրաստանում վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անցկացումը![]() 5 հունվարի 2012 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերին, հայտնել է այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` այդպիսով հերքելով դրանց վաղաժամ անցկացման հնարավորությունը, հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ թերթը Թբիլիսիում: Ընդունելով ԿԸՀ նախագահ Զուրաբ Խարատիշվիլիին` Վրաստանի նախագահը նշել է, որ ընտրություններին մնացած ինն ամիսը պետք է բավականացնի դրանց լավ նախապատրաստվելու համար: Սահակաշվիլին խոստացել է միջազգային դիտորդների համար ստեղծել բոլոր պայմանները, ինչպես նաև ֆինանսապես աջակցել ԿԸՀ աշխատանքին: Մի շարք վրացական քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ ավելի վաղ ենթադրում էին, որ խորհրդարանական ընտրությունները կարող են տեղափոխվել գարուն, որպեսզի դրանց չհասցնի պատրաստվել ընդդիմության մի մասը, որը համախմբվել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի շուրջը: Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից 73-ին կընտրեն մեծամասնական համակարգով, 77-ին` համամասնական: Կուսակցությունը պետք է հաղթահարի 5%-անոց արգելքը, որպեսզի մտնի խորհրդարանի մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |