Մարատ Հակոբյանը գտնում է, որ ժամանակի ընթացքում գերտերությունների միջև պայքարն ազդեցության համար կսրվի

Մարատ Հակոբյանը գտնում է, որ ժամանակի ընթացքում գերտերությունների միջև պայքարն ազդեցության համար կսրվի

PanARMENIAN.Net - ԱՄՆ ազդեցությունը համաշխարհային աշխարհաքաղաքականության վրա չի փոխվի, իսկ Վաշինգտոնի դիրքորոշման հետ հաշվի կնստեն և' Պեկինում, և' Կրեմլում: Այդ մասին «Ամերիկայի ձայնի» Ռուսական ծառայությանն է հայտնել Analitika.at.ua ուկրաինական տեղեկատվա-վերլուծական կենտրոնի ղեկավար Մարատ Հակոբյանը:

«Այլ բան է, որ աշխարհը կդադարի միաբևեռ լինել, Ռուսաստանն ու Չինաստանն այսօր արդեն ակտիվորեն մրցակցում են Ամերիկայի հետ: Ժամանակի ընթացքում պայքարն ազդեցության համար կսրվի, իսկ իրադարձությունների զարգացման ինտենսիվությունը կախված կլինի տնտեսական գործոնից»,- նշում է նա:

Եվրոպական Միությունն ապագայում, փորձագետի կարծիքով, նույնպես կկարողանա առաջատար դեր ունենալ համաշխարհային աշխարհաքաղաքականության ձևավորման գործում, եթե հաղթահարի այսօրվա ժամանակավոր ֆինանսական դժվարությունները: «Եթե մոտ ժամանակներս Եվրոպայում լուծեն տնտեսական խնդիրները, ապա Հին Աշխարհի դերը կրկին կարևոր և գլխավորներից մեկը կդառնա համաշխարհային աշխարհաքաղաքականության կողմնորոշման հարցում»,- ընդգծում է Մարատ Հակոբյանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---