Նիժնի Նովգորոդի հայկական եկեղեցում առաջին անգամ տեղի է ունենալու Սուրբ ծննդյան պատարագ 5 հունվարի 2012 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում առաջին անգամ անցկացվելու է Սուրբ ծննդյան պատարագ: Ինչպես հայտնում է Նիժի Նովգորոդի հայ համայնքի պաշտոնական կայքը, պատարագն անցկացվելու է հունվարի 6-ին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում: Այն մատուցելու է տեղի մշտական քահանան` հայր Սեբեոսը: Նիժնի Նովգորոդում 1828 թ-ին կառուցվել է հայկական եկեղեցի, որը շուրջ 100 տարի կանգուն մնալուց հետո ավերվել է Խորհրդային Միության աթեիստական գաղափարախոսության պատճառով: ԽՍՀՄ փլուզումից հետո երկար բանակցություններ անցկացվեցին, սակայն միայն 2003 թ-ին հաստատվեց եկեղեցու նախագիծը և ստեղծվեց մանրակերտը, որը հաստատվեց 2006 թ-ին: 2008 թ-ի դեկտեմբերի վերջին տեղի է ունեցել եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որից հետո ակտիվ կերպով սկսվել է եկեղեցու շինարարությունը: Այն կառուցվել է տեղի հայ համայնքի միջոցներով, կազմակերպվել է բարեգործական համերգ: Եկեղեցին ունի նաև ադմինիստրատիվ և կրթական մաս: Եկեղեցու բարձրությունը 19 մետր է, մակերեսը կազմում է 259 քմ, աղոթատեղիի մակերեսը` 100 քմ: Եկեղեցին տեղավորում է միանգամից 200 մարդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |