Թեհրանը և Անկարան կկարողանան ընդհանուր քաղաքականություն վարել Դամասկոսի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան մեղմի իր դիրքորոշումը Սիրիայի հանդեպ, Թեհրանն ու Անկարան կկարողանան ընդհանուր քաղաքականություն վարել Դամասկոսի վերաբերյալ, հայտնել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բրուջերդին, հաղորդում է MEHR իրանական լրատվական գործակալությունը:

Նրա խոսքով` մոտակա օրերին իրանական խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին կայցելի Թուրքիա: Նա հաղորդել է նաև, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն Իրան կատարած ներկայիս այցի ժամանակ երկրի պաշտոնական ներկայացուցիչների հետ հիմնականում քննարկում էր սիրիական հիմնահարցը:

Դավութօղլուն Թեհրան է ժամանել դեկտեմբերի 4-ին: Այցից մեկ օր առաջ նա հայտնել էր, որ Իրանի պաշտոնական ներկայացուցիչների հետ կքննարկի այդ երկրի միջուկային ծրագիրը, ինչպես նաև իրադարձությունները Սիրիայում և Իրաքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---