«Շիրակ» օդանավակայանի տարածքում կայանած ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժել է մեկ մարդ 5 հունվարի 2012 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 4-ին` ժամը 09.45-ին, Գյումրիի շտապ օգնության կայանից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանի տարածքում կայանած ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է` նույն օրը` ժամը 09.30-ի սահմաններում, «Շիրակ» օդանավակայանի տարածքում կայանած «ԿԱՎԶ» մակնիշի ավտոբուսի սրահում տեղադրված գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով ավտոբուսն ամբողջությամբ այրվել է, իսկ վարորդը` 1954 թ. ծնված Սամվել Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Միաժամանակ պարզվել է, որ պայթյունի հետևանքով մասամբ վնասվել է նաև հարակից ավտոտնակում կայանած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան: Կատարվում է նախաքննություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |