Սևան քաղաքում տեղի ունեցած վիճաբանությունը հանգեցրել է կրակոցների

PanARMENIAN.Net - Հունվարի 5-ին` ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1985թ. ծնված Վիգեն Մ.-ն: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հունվարի 4-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Սևան քաղաքի տներից մեկում Վիգեն Մ.-ին հրազենային վնասվածքը պատճառել է 1972 թ. ծնված Յուրիկ Մուրադյանը:

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրադյանին հայտնաբերելու և հանցագործության գործիք հրազենն առգրավվելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---