ԱՄՆ-ը մտադիր է զգալիորեն կրճատել իր զինված ուժերի քանակը

ԱՄՆ-ը մտադիր է զգալիորեն կրճատել իր զինված ուժերի քանակը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա տասնամյակում դաշնային բյուջեի պակասուրդի նվազեցման ծրագրի շրջանակում զգալիորեն կրճատել իր զինված ուժերի քանակը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է Պենտագոնում մամլո ասուլիսում պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի հետ համատեղ հանդես գալ այդ մասին հայտարարությամբ:

Պատրաստվող փոփոխությունները միտված են հրաժարվելու այն ռազմավարությունից, որի կենտրոնում անցյալ տասնամյակի ընթացքում միաժամանակ երկու պատերազմ վարելու ԱՄՆ ԶՈՒ ընդունակությունն էր:

Առաջիկա 10 տարիների ընթացքում պաշտպանության նախարարությանը կհատկացվի 450 մլրդ դոլարով ավելի քիչ, քան նախատեսվում էր մինչ այդ:

2013 թվականի սկզբին կոնգրեսը կարող է նաև հետագա կրճատումների գնալ 500 մլրդ դոլարի չափով այն բանից հետո, երբ կոնգրեսի «սուպերկոմիտեն» չկարողացավ պակասուրդի կրճատման նոր միջոցներ առաջարկել, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---