Իրանի ներքին գործերի նախարար Մուսթաֆա Մոհամմեդ Նաջջարը հունվարի կեսերին կայցելի Հայաստան![]() 5 հունվարի 2012 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Իրանի ներքին գործերի նախարար Մուսթաֆա Մոհամմեդ Նաջջարը հունվարի կեսերին Հայաստան կժամանաի պաշտոնական այցով, հայտարարել է միջազգային հարցերով նրա տեղակալ Մեհթի Մոհամմադիֆարդը, հայտնում է իրանական ISNA տեղեկատվական գործակալությունը: Իրանի ՆԳ նախարարի այցի շրջանակներում Թեհրանը և Երևանը կքննարկեն անվտանգությանն առնչվող հարցեր, ասել է Մոհամմադիֆարդը: «Այցի ընթացքում երկրները կքննարկեն նաև մշակությաին, առևտրային և տնտեսական ոլորտներում համագործակցության, ինչպես նաև կքննարկեն սահմանամերձ գոտիներում միասնական տոնավաճառների գործունեությանն առնչվող հարցեր»,-հավելել է նա` նշելով, որ Իրանի ներքին գործերի նախարարը առաջիկայում կայցելի նաև Իրաք: Այսօր Եվրամիության երկրները եկել են սկզբունքային համաձայնության` Իրանից նավթի ներկրման հարցով էմբարգոյի ընդունման վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղելով Ֆրանս Պրեսս գործակալաության դիվանագիտական աղբյուրները: Նախօրեին Իրանի վարչապետ Ռեզա Ռահիմին հայտարարել էր, որ Թեհրանը կփակի Օրմուզի նեղուցով նավթատար նավերի ճանապարհը, եթե Արևմուտքի երկրները պատժամիջոցներ ընդունեն իրանական նավթի արտահանման նկատմամբ: Ռահիմիի խոսքով, իր երկիրը նպատակադրված է այլ երկրների հետ միայն բարեկամական հարաբերություններ հաստատել, սակայն արևմտյան երկրները չեն դադարեցնի ճնշում գործադրել Իրանի վրա: Այդ դեպքում, եթե արևմտյան երկրները չդադարեցնեն իրենց ագրեսիվ արտաքին քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ, Իրանը ստիպված կլինի խիստ պատասխան տալ: Ի պատասխան`Բահրեյնում տեղակայված ամերիկյան ՌԾՈւ հինգերորդ նավատորմի հրամանատարությունը հայտարարել է, որ չի թույլատրի Օրմուզի նեղուցում նավարկության խոչընդոտում, հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ նեղուցը փակել սպառնում էին իրանական իշխանությունները: «Օրմուզի նեղուցով ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժը կենսական կարևորություն ունի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային բարեկեցության տեսանկյունից: Ով էլ որ խոչընդոտի նեղուցի միջազգային ջրային տարածքում ազատ նավարկությանը, հակառակվում է միջազգային հանրությանը: Դա անթույլատրելի է»,-ասվում է հինգերորդ նավատորմի հայտարարությումում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |