Ջորջ Սորոսը կանխատեսում է եվրոյի անկումը 7 հունվարի 2012 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ֆինանստիստ Ջորջ Սորոսը հերթական անգամ անհանգստություն է արտահայտել եվրագոտու խնդիրների առնչությամբ, հայտնում է The Wall Street Journal-ը: Սորոսի խոսքով, եթե շուտափույթ միջոցներ չձեռնարկվեն, ապա եվրոն առաջիկայում կդադարի գոյություն ունենալուց: Նա ընդգծել է, որ եվրագոտու ներկայիս ճգնաժամը ավելի լուրջ և վտանգավոր է, քան 2008թ ֆինանսական սնանկացման սպառնալիքը: Ըստ նրա, եթե եվրոն դադարի գոյություն ունենալուց, դա կհանգեցնի հենց ԵՄ քայքայմանը և անդառնալի այնպիսի հետևանքների, իչպիսիք են համաշխարհային ֆինանասկան համակարգի փլուզումը: Հարկ է ընդգծել, որ Սորոսն առաջին անգամ չէ, որ նախազգուշացնում է եվրոյի անխոիսափելի կործանման մասին: Նրա կարծիքով, եվրագոտին հենց սկզբից էլ անհաջողության էր դատապարտված: Ընդհանուր արժույթի ներմուծումից հետո անհրաժեշտ էր ստեղծել ավելի նեղ քաղաքական միություն, ինչպիսին է Եվրոպայի Միացյալ Նահանգները, սակայն այն այդպես էլ չառաջացավ: Եվրագոտին ունի իր կենտրոնական բանկը, սակայն չկա ընդհանուր գանձարան և միասնական պետական քաղաքականություն: Եվրոյի առաջացումը հանգեցրեց նրան, որ եվրոպական երկրների տնտեսական զարգացման մակարդակում տարբերություններն ավելի ցայտուն դարձան: Նախորդ տարվա հոկտեմբերին Սորոսը մի շարք հայտնի եվրոպական քաղաքագետների և տնտեսագետների հետ բաց նամակ էր հղել Բրյուսելին: Նամակի հեղինակները, որոնց թվում էին Գերմանիայի ֆինանսների նախկին նախարար Հանս Էյխելը, Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար Բերնար Քուշները, Ֆինլյանդիայի նախկին նախագահ Մարթի Ահթիսաարին և ՆԱՏՕ-ի նախկին պետքարտուղար Ջորջ Ռոբերտսոնը, առաջարկել են ստեղծել ԵՄ ֆինանսների ընդհանուր նախարարություն և մի շարք այլ միջոցներ ձեռք առնել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |