Թուրքիան որոշել է «նեղացնել» Ֆրանսիային` «Սարկոզի» զուգարանի թղթի և տակդիրների միջոցով![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքական ընկերություններից մեկը սկսել է արտադրել տակդիրներ, աղբի տոպրակներ, զուգարանի թուղթ և թղթե անձեռոցիկեր` «Սարկոզի» ֆիրմային անվանումով` ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի: «Սարկոզիի» արտադրանքը վաճառվելու է ինտերնետ-խանութի միջոցով, PanARMENIAN.Net ին է հաղորդել ֆրանսիացի անկախ լրագրող Ժան Էկիյանը: «Սարկոզի» բրենդը հաստատվել է Թուրքիայի Արտոնագրային իմստիտուտի կողմից: Ավելի վաղ մեկ այլ թուրքական ընկերություն սկսել է արտադրել «Նատալի Բուայե» պահպանակներ: Նման քայլերը «պատասխան» են դարձել այն փաստին, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է պատգամավոր Վալերի Բուայեի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից: Ի պատասխան դրան Թուրքիան ետ է կանչել իր դեսպանին Փարիզից և Ֆրանսիայի նկատմամբ ընդունել մի շարք պատժամիջոցներ: Ապասվում է, որ մինչև հունվարի վերջ օրինագիծը կանցնի Ֆրանսիայի Սենատի դիտարկման: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |