Nikon-ը արտադրել է նոր D4 ֆոտոխցիկը

Nikon-ը արտադրել է նոր D4 ֆոտոխցիկը

PanARMENIAN.Net - Nikon ընկերությունը ներկայացրել է իր նոր լուսանկարչական ապարատը՝ D4-ը։ Այն համարվում է ամենաբարձրակարգ մոդելը Nikon-ի DSLR ֆոտոխցիկների շարքում։ D4-ը 16,2 մեգապիքսել է, նկարում է վայրկյանում 10 կադր, իսկ ISO-ն բարձրանում է մինչև 204,800, ինչը թույլ է տալիս կադրեր ստանալ անգամ մութ փոսում։

Ըստ տեխնոբլոգ Mashable-ի, Nikon D4-ն իր պարամետրերով նման է Canon ընկերության EOS-1D X մոդելին, որը 18.1 մեգապիքսել է և նկարում է վայրկյանում 12 կադր։

D4 ֆոտոխցիկը ունի նաև տեսանկարելու հնարավորություն՝ վայրկյանում 24-ից 30 պատկեր։

Բացի D4-ը թողարկելուց, լուրեր են տարածվել, որ Nikon-ը «Սպառողների էլեկտրոնիկայի ցուցահանդեսին» ներկայացնելու ևս մեկ նոր ֆոտոխցիկ։ Այն է D800-ը։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---