ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Չեխիան առաջին անգամ կներկայացվեն Սանկտ-Պետերբուրգում 2004 թվականի հունիսին կայանալիք Միջազգային տնտեսական համաժողովին: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի ղեկավար Սերգեյ Միրոնովը` ելույթ ունենալով շաբաթ օրը վեհաժողովի 22-րդ ընդլայնված նիստում: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը, Հայաստանի մասնակցությունն այդ համաժողովին հնարավորություն կընձեռնի հայ եւ ռուս գործարարներին նոր կապեր հաստատելու համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---