Տեխնիկական ստուգումներ կիրականացվեն 3 ընկերությունների էներգատեղակայանքներում

Տեխնիկական ստուգումներ կիրականացվեն 3 ընկերությունների էներգատեղակայանքներում

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից 2012 թվականի ընթացքում նախատեսվում են տեխնիկական ստուգումներ իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «ՀայՌուսգազարդ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերություններին պատկանող էներգատեղակայանքներում, հայտնում է Հայաստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում ասվում է նաև, որ տեխնիկական ստուգումների տարեկան ծրագիրը (ըստ ընկերությունների մասնաճյուղերի ու էներգատեղակայանքների) և ժամանակացույցը կտեղադրվի 2012 թ. փետրվար ամսին` էներգետիկայի պետական տեսչության ինտերնետային կայքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---