Դավիթ Նալբանդյանը շարունակում է զբաղեցնել 64-րդ տեղը ATP վարկանիշում

Դավիթ Նալբանդյանը շարունակում է զբաղեցնել 64-րդ տեղը ATP վարկանիշում

PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 760 միավորով պահպանել է իր նախկին 64-րդ տեղը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 13 630 միավորով: 2-րդ տեղում է իսպանացի Ռաֆայել Նադալը (Իսպանիա) 9 595 միավորով, 3-րդ տեղում է Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 8 010 միավորով:

Դեկտեմբերի 13-ին Նալբանդյանը մեկնարկում է Australian Open-ում և նրա մրցակիցը կլինի բրիտանացի Էնդի Մարրեյը, որը 4-րդն է ATP վարկանիշում: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 12 մլն դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---