Ստամբուլում հայկական եկեղեցի է վերաբացվել

PanARMENIAN.Net - Հունվարի 8-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում վեցամսյա հիմնանորոգման աշխատանքներից հետո վերաբացվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին:

Հայկական եկեղեցու օծման արարողությանն ու պատարագին մասնակցել է Մյունխենի բուրգոմիստր Քրիստիան Ուդեն, Շիշլիի քաղաքապետ Մուստաֆա Սարիգյուլը, Կոստանդնուպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:

Հայկական եկեղեցու վերանորոգումն իրականացվել է քաղաքապետարանի միջոցների հաշվին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---