Սևանում հնչած կրակոցների հեղինակը կալանավորվել է

Սևանում հնչած կրակոցների հեղինակը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 7-ին ժամը 22.55-ին 1985 թ. ծնված Վիգեն Մ.-ին հրազենային վնասվածքներ հասցրած Յուրիկ Մուրադյանը ներկայացել է ոստիկանություն, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք ինքնաշեն թմբուկավոր ատրճանակը` առանց փամփուշտների: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Յուրիկ Մուրադյանը կալանավորված է:

Հունվարի 5-ին, ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Վիգեն Մ.-ն: Պարզվել էր, որ հունվարի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան քաղաքի տներից մեկում Վիգեն Մ.-ին հրազենային վնասվածքը պատճառել է 1972 թ. ծնված Յուրիկ Մուրադյանը:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ և Մուրադյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձ) 1-ին մասի և 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---