Երևանի դպրոցներում ձմեռային արձակուրդը երկարաձգվել է

Երևանի դպրոցներում ձմեռային արձակուրդը երկարաձգվել է

PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 28.12.2011թ. Երևանի քաղաքապետին ուղղած շրջաբերական գրությունը, 16.05.2011թ. «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» հ.563-Ն հրամանը և քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 09.01.2012թ զեկուցագիրը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ Երևանի անհատական ջեռուցման համակարգ չունեցող թվով 20 դպրոցների 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը երկարաձգվել է մինչև 2012 թվականի հունվարի 20-ը , իսկ 1-ին և 2-րդ դասարանցիներինը՝ մինչև փետրվարի 3-ը ներառյալ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նույն կարգադրությամբ ջեռուցման համակարգ ունեցող դպրոցներում 2-րդ կիսամյակի դասերը 1-ին և 2-րդ դասարաններում կսկսվեն 23.01.2012թ., իսկ 3-12րդ դասարաններում՝ 09.01.2012 թվականից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---