Ռուսաստանն այս տարի կդադարեցնի «Տոպոլ-Մ» հրթիռային համալիրների արտադրությունը![]() 9 հունվարի 2012 - 16:30 AMT PanARMENIAN.Net - 2012թ. Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը կավարտեն վերազինումը «Տոպոլ-Մ» հրթիռային համալիրներով և հետագայում կստանան արդեն «Յարս» համալիրներ: Ինչպես հաղորդում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, այդ մասին հայտարարել է Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մամլո ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Վադիմ Կովալը: «Տոպոլ-Մ» համալիրը հագեցած է РС-12М2 միաբլոկ հրթիռով, իսկ «Յարսը»՝ РС-24 հրթիռով, որն ունի անհատական նշանառության մի քանի միջուկային բլոկեր: Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մարտական կազմում մինչ 2012թ. ավարտը կլինեն «Տոպոլ-Մ» հրթիռային համալիրի 78 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |