Լևոն Արոնյանը հունվարի 14-29-ը կմասնակցի Վեյկ ան Զեեի ավանդական մրցաշարին![]() 9 հունվարի 2012 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հունվարի 14-29-ը կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելիք «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր` A մրցաշարին: Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը (Իսրայել), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Անիշ Գիրին, Լյուկ Վան Վելին (Հոլանդիա), Դավիթ Նավարան (Չեխիա), Տիմուր Ռաջաբովը, Վուգար Հաշիմովը (Ադրբեջան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Գատա Կամսկին (ԱՄՆ) և Խիկարու Նակամուրան (ԱՄՆ): Վեյկ ան Զեեում շախմատի փառատոնի C մրցաշարին կմասնակցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: 2011 թվականին Արոնյանը Վեյկ ան Զեեում 8 միավորով գրավեց 3-րդ տեղը, իսկ 9 միավորով մրցաշարի հաղթող ճանաչվեց Խիկարու Նակամուրան (ԱՄՆ)
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |