Նիկոլյա Սարկոզին կրճատում է Ֆրանսուա Օլլանդի հետ տարբերությունը ժողովրդականության վարկանիշում 9 հունվարի 2012 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Նիկոլյա Սարկոզին առաջիկա ընտրություններում սրընթաց կերպով կրճատում է Ֆրանսուա Օլլանդի հետ տարբերությունը ժողովրդականության վարկանիշում, հաղորդում է «Էխո Մոսկվին»` հղում կատարելով Ֆրանսիայի Հասարակական կարծիքի ինստիտուտին: Վերջինիս տեղեկությունների համաձայն, ֆրանսիական Սոցիալիստական կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Օլլանդը շարունակում է գլխավորել հավակնորդների ցուցակը: Միևնույն ժամանակ Սարկոզիին հաջողվել է գրեթե հասնել իր հակառակորդին. այժմ նրանց հավանական ընտրողների ձայների միայն 2 տոկոսն է բաժանում, իսկ դեռևս երեք ամիս առաջ այդ տարբերությունը կազմում էր 10 տոկոս: Նախագահական ընտրությունների առաջին տուրում, որը նշանակված է ապրիլին, Օլլանդի օգտին, սոցիոլոգների տվյալներով, պատրաստ է քվեարկել ընտրողների մեկ քառորդից քիչ ավելին: Նշանակալի է, որ 2011թ. աշնանը Հայաստան կատարած այցի ընթացքում Նիկոլյա Սարկոզին հանդես եկավ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Այնուհետև, նախագահի նախաձեռնությամբ, կառավարող կուսակցությունից պատգամավոր Վալերի Բուայեն Ազգային Ժողով ներկայացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ստորին պալատի կողմից ընդունվեց դեկտեմբերի 22-ին: Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո շատերը նկատեցին, որ հայամետ գաղափարների առաջխաղացումը Սարկոզիի նախընտրական քարոզարշավի մասն է կազմում` հաշվի առնելով, որ Ֆրանսիայի տարածքում մոտ 600 հազ. հայեր են բնակվում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |