Հունվարի 23-24-ին Սոչիում Մեդվեդևը, Սարգսյանն ու Ալիևը կշարունակեն Ղարաբաղի շուրջ բանակցությունները

Հունվարի 23-24-ին Սոչիում Մեդվեդևը, Սարգսյանն ու Ալիևը կշարունակեն Ղարաբաղի շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - Հունվարի 23-24-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլ կկայանա:

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Սոչի կժամանեն, որպեսզի շարունակեն բանակցային գործընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Փորձագետները գտնում են, որ այդ բանակցությունները դժվար թե վերջ դնեն պատմությանը, որը շարունակվում է արդեն երկրորդ դարը. կողմերի դիրքերը բոլորովին իրարամերժ են: Սակայն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը այդ կապակցությամբ լավատեսորեն է տրամադրված. նա հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այն քիչ հակամարտություններից է հետխորհրդային տարածքում, որը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով, այդ իսկ պատճառով այդքան կարևոր է շարունակել ԼՂ հիմնախնդրի լուծման դիվանագիտական մեթոդների որոնումները:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---