ԱՄՆ. Ուրանը մինչև 20 տոկոսով հարստացնելու Իրանի որոշումը միջազգային պարտավորությունների նոր խախտում է![]() 10 հունվարի 2012 - 09:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ուրանը մինչև 20 տոկոսով հարստացնելու Իրանի որոշումը այդ երկրի կողմից միջազգային պարտավորությունների նոր խախտում է համարում: Այդ մասին Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: «Ենթադրում եմ, որ եթե ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է, որ իրանցիներն ուրանը հարստացնում են մինչև Ֆորդու օբյեկտում ծրագրին չհամապատասխանող մակարդակը, դա վկայում է խնդրի առկայության մասին: Մենք ակնդետ հետևում ենք այդ միջուկային ծրագրին, և դեպքերի նման զարգացումը մեզ համար անակնկալ չէ»,- նշել է նա: Նրա խոսքով` եթե իրանցիներն ուրանը մինչև 20 տոկոսով հարստացնում են Ֆորդու օբյեկտում, դա վկայում է նրանց ստանձնած պարտավորությունների, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի հետագա խախտման մասին: «Մենք կրկին Իրանին կոչ ենք անում դադարեցնել ուրանի հարստացման ուղղությամբ գործունեությունը և պահպանել ՄԱԿ ԱԽ-ի և ՄԱԳԱՏԷ-ի բոլոր պահանջները»,- ընդգծել է Նուլանդը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Աշգար Սոլթանիեն հաստատել է, որ մահմեդականների համար սրբազան Քումա քաղաքի մերձակայքում գտնվող Ֆորդու լեռան ներսում ստեղծված ստորգետնյա թունելներում ստեղծված միջուկային կենտրոնը շահագործման է հանձնվել: Ավելի վաղ հրապարակված գնահատականների համաձայն, ԱՄՆ-ն և Իսրայելը ունեն հզոր ռումբեր, որոնք նախատեսված են ստորգետնյա բունկերների ոչնչացման համար, սակայն ընդունակ չեն ոչնչացնել լեռան մեջ գտնվող օբյեկտները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |