Մոսկվայում պայթյունի հետևանքով 5 հայ է տուժել![]() 10 հունվարի 2012 - 09:39 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի հարավ-արևմուտքում Il Pittore իտալական ռեստորանում կենցաղային գազի պայթյունի արդյունքում 37 տուժածների թվում կան հայեր, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Նախնական տվյալներով նրանք հինգն են` 52-ամյա Սվետլանա, 3-ամյա Նիկա, 39-ամյա Վիկտորիա Աղաջանովները, 14-ամյա Ֆելիքս Մկրտչյանն ու այդ ռեստորանի 36-ամյա հրուշակագործ Սիրանուշ Եղոյանը: Տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է կայուն: Հունվարի 9-ին Մոսկվայի Il Pittore իտալական ռեստորանում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալների համաձայն, հրդեհի արդյունքում տուժել է ավելի քան 30 մարդ, երկուսը զոհվել են ավերակների տակ: Հիվանդանոց է տեղափոխվել 32 մարդ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |