Ֆրանսիացի գրողը կոչ է արել սենատորներին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը![]() 10 հունվարի 2012 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ֆրանսիացի գրող Բերնար-Անրի Լևին ամերիկյան Huffington Post-ում կոչ է արել ֆրանսիացի քաղաքական գործիչներին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ու վերականգնել արդարությունը: «Սուրբ ծննդյան տոներից առաջ Ազգային ժողովի ընդունած օրինագիծը, որի նպատակն է քրեականացնել ժխտողական ռեվիզիոնիզմը, չի առաջարկում պատմություն գրել պատմաբանների փոխարեն այն պարզ պատճառով, որ նրանք վաղուց արդեն արել են դա»,-գրում է Լևին: Ըստ գրողի, հենց ռեվիզիոնիստներն են միշտ խոչընդոտել պատմաբանների աշխատանքին: «Մենք միշտ իմացել ենք, որ Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերը 20-րդ դարի սկզբում սիստեմատիկաբար ենթարկվել են ոչնչացման»,-նշում է գրողը՝ հավելելով, որ օրինագծի օգտին քվեարկած ԱԺ անդամներից ոչ մեկը չի համարել իրեն այդ պահին ճշմրատությունը հաստատող պատմաբան: Վերջում Լևին ընդգծել է, որ «ժամանակն է դադարեցնել խեղդել հայկական ողբերգությունը «հիշատակի հետ կապված օրենքների» ծիսական դարձած փուչ քննդատության մեջ»: «Եկեք դիմակայենք ժխտողական փաստարկներին՝ ելնելով մեր ազգային իմասնտնությունից և թող սենատորներն ավարտեն այդ գործընթացն առանց ահաբեկվելու պատմաբանների մի փոքր խմբի կողմից»,-ամփոփել է նա: Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն օրինագիծ է ընդունել Հայոց ցեղասպանության քրեականացման մասին, որով նախատեսվում է մեկ տարվա ազատազրկում կամ 45 000 եվրո տուգանք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |