Լոնդոնում բացվել է կրթության ոլորտի համաշխարհային համաժողովը![]() 10 հունվարի 2012 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Լոնդունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո բացվել է ամենամյա համաշխարհային կրթական համաժողովը: Համաժողովին մասնկցում են 60 նախարարներ աշխարհի տարբեր երկրներից: Հունվարի 10-ին համաժողովում հանդես կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, որը կարծարծի ուսուցիչների որակավորման և ինովացիոն տեխնոլոգիաների հարցը: Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով, կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 9-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Լոնդոն: ԿԳՆ-ից հայտնում են, որ կրթության նախարարների համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել կրթական համակարգերի բարեփոխման, քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ հարցեր: Համաժողովին մասնակցում է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |