Էրիկ Կանտոնան մտադիր է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան սկսել է ստորագրություններ հավաքել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Վերջիններս կկայանան 2012թ: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Կանտոնան նամակներ է գրել Ֆրանսիայի քաղաքապետերին. նախագահի պաշտոնում առաջադրվելու համար նրան անհրաժեշտ է ամենաքիչը 500 ընտրովի պաշտոնյաների ստորագրություններ: Իր կոչում նա խոստացել է նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում պայքարել սոցիալական անհավասարության դեմ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---