Google –ը որոնողական համակարգ չէ, դա լրտեսության միջոց է, կարծում են Իրանում![]() 10 հունվարի 2012 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Google-ը որոնողական համակարգ չէ, այլ լրտեսության միջոց, ILNA իրանական տեղեկատվական գործակալությանը հայտնել է Իրանի ոստիկանապետ Իսմաիլ Ահմադի Մոհադդամը: Ըստ նրա, տեղեկատվական անվտանգության համակարգը պետք է ապահովի պաշտպանություն թշնամիներից և այդ նպատակին կարելի է ծառայեցնել ազգային համացանցի մեկնարկը: Իրանի տեղեկատվության նախարար Ռեզա Թահիպուրը հայտարարել է, որ իրանական սեփական ինտերնետ-ցանցը կլուծի ծախսերի, անվտանգության և մուտքային թույլտվության հետ կապված հարցերը, հայտնում է IRNA-ն: Մի քանի շաբաթից, երբ Իրանի ներքին համացանցը կսկսի գործել, համաշխարհային ցանցի հետ կապը պահելու համար նախատեսված ծախսերը կնվազեն 30 տոկոսով, ասել է Թահիպուրը: Ներքին ցանցի խնդիրն է Իրանի քաղաքացիներին ապահովել անվտանգ տեղեկատվական միջավայրով և Իրանը պաշտպանել կիբերհանցագործություններից: Գաղտնիության պահպանումը և կիբերհանցագործություններից պաշտպանությունը վերաբերում է աշխարհի բոլոր երկրներին, ասել է նախարարը: Դա պետական հաստատություններին և մեծ ընկերություններին հասանելի կդարձներ Ինտերնետը, իսկ սովորական իրանցի օգտագործողների համար հասանելի կլինի միայն «հալալային» ցանցը Իրանն ավելի վաղ հայտարարել է, որ աշխատում է «հալալային» համացանցի վրա` իրանցիներին World Wide Web-ի վնասակար բովանդակությունից պաշտպանելու համար: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադիի կառավարությունը 1 մլրդ դոլար է տրամադրել նախագծի մշակմանը: Վերջին օրերս իրանցիները գնալով ավելի են հիասթափվում դանդաղ ինտերնետ-թրաֆիկից, Facebook и Twitter և այլ կայքերի անհասանելիությունից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |