Logitech-ը բարձրորակ վեբ-տեսախցիկ է թողարկել է Skype տեսազանգերի համար

Logitech-ը բարձրորակ վեբ-տեսախցիկ է թողարկել է Skype տեսազանգերի համար

PanARMENIAN.Net - Logitech ընկերությունը արտադրել է նոր վեբ-տեսախցիկ՝ Logitech HD Pro Webcam C920-ը։ Այն արագ աշխատող, հստակ պատկեր է ցույց տալիս և հիանալի է Skype տեսազանգերի համար։ Այս մասին հայտնում է Skype-ն իր պաշտոնական բլոգում։Logitech HD Pro C920-ը առաջին վեբ-տեսախցիկն է, որ ապահովում է ամբողջությամբ HD որակի տեսազանգեր Skype-ով։ Այս վեբ-տեսախցիկով անգամ հնարավոր է ստանալ բարձրորակ 15 մեգապիքսել լուսանկարներ և անմիջապես կիսել դրանք սոցիալական ցանցերում՝ Facebook-ում, Twitter-ում և YouTube-ում։

Շնորհիվ Fluid Crystal տեխնոլոգիայի օգտագործողները կստանան հիանալի ձայնի որակ, պատկերի պարզություն և գույներ։ Logitech HD Pro C920-ն օգտագործելու համար պարտադիր չէ ունենալ բարձրակարգ համակարգիչ։

Վեբ-տեսախցիկն արդեն հասանելի է ԱՄՆ-ում և Եվրոպայում 99 դոլարով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---