Ալեքսանդր Իսկանդարյան. Իրանի հետ պատերազմն անմտություն կլինի ամերիկյան վերնախավի համար![]() 10 հունվարի 2012 - 14:30 AMT PanARMENIAN.Net - «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի հավատում ԱՄՆ ու Իրանի միջև հնարավոր պատերազմի հավանականությանը , «առնվնազ առաջիկայում»: «Ինձ թվում է, որ այն ամենն, ինչ կատարվում է այժմ, պատերազմի նախապատրաստություն է ԱՄՆ-ի կողմից: Ինձ թվում է, որ Իրանի հետ պատերազմը անմտություն կլինի ամերիկյան վերնախավի համար, հատկապես ընտրությունների շեմին»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Իսկանդարյանը, սակայն, հավելել է, որ բացառում է պատերազմի հավանականությունը, ոչ թե կետային հարվածները, և այն ամենն, ինչ կատարվում է այժմ, դա ճնշում է Իրանի վրա՝ նպատակ ունենալով կասեցնել նրա միջուկային ծրագիրը: Ըստ քաղաքագետի, ճնշումը Իրանի հանդեպ կապված է նաև Սիրիայի իրադարձությունների հետ, որտեղ Թեհրանը բավականին ամուր ներկայություն ունի, և այդ երկրում իրադարձությունների իր համար բարենպաստ զարգացումների հասնելու Արևմուտքի ցանկության հետ: Նա նաև նշել է, որ սկսած 1979թ. Իրանի հեղափոխությունից, ԱՄՆ-ն պարբերաբար սպառնում է Իրանին պատերազմով, սակայն, ըստ նրա, դա լոկ Թեհրանի վրա քաղաքական ճնշում գործադրելու միջոց է: Իսկանդարյանը նշել է, որ Իրանը դեռևս բավականին կայուն է արտաքին ճնշման հանդեպ և շարունակում է նախկին քաղաքականությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |