Հոգեբան. Սթրեսից խուսափելու համար հանգստից հետո աշխատանքի պետք է վերադառնալ աստիճանաբար

Հոգեբան. Սթրեսից խուսափելու համար հանգստից հետո աշխատանքի պետք է վերադառնալ աստիճանաբար

PanARMENIAN.Net - Մարդկանց տագնապը հետտոնական սթրեսի նկատմամբ ավելի մեծ է, քան բուն սթրեսը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը՝ հավելելով, որ երևույթի մասին չափից շատ է խոսվում. «Մարդիկ մտածում են, որ եթե երևույթը կա, ուրեմն կարող է իրենց հետ էլ լինել»։

«Ես սա կբնութագրեի hետտոնական սթրես, և ոչ թե դեպրոսիա, քանի որ վերջինս ախտաբանական երևույթ է, հիվանդություն։ Սթրես է, և այն էլ ոչ շատ բարձր աստիճանի»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ գոյություն ունեն նաև նախատոնական ու բուն տոնական սթրեսեր. «Մարդիկ կան տոներ չեն սիրում, և տոնն արդեն իսկ սթրես է իրենց համար։ Բայց մարդկանց նաև տոներ ու հանգիստ է անհրաժեշտ, եկեք չփնովենք տոները»։

Կարինե Նալչաջյան նշեց, որ մարդու ներքին հարմարման պոտենցիալը շատ մեծ է, և առանց արտառոց հարմարվողական գործողություններ կատարելու մարդը սկսում է հարմարվել, պաշտպանական մեխանիզմները սկսում են աշխատել։

«Մարդիկ ինտուիտիվ հաղթահարման քայլեր են անում։ Առաջին աշխատանքային օրը տոնի իներցիան պահպանվում է։ Իսկ բուն աշխատանքի մեջ պետք է մտնել աստիճանաբար, սկսել հեշտ խնդիրներից, կիսատ մնացած գործերից»,- խորհուրդ տվեց հոգեբանը։

Ըստ բանախոսի, շատ ուտելը ևս կարող է դիտվել որպես սթրեսածին գործոն, քանի որ օրգանիզմը ծանրաբեռնվում է, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել վատ ինքնազգացողության։ Սթրեսածին են նաև չափից շատ ծախսերն ու գերծանրաբեռնվելը։ Հոգեբանը խորհուրդ է տալիս տոնը կազմակերպել այնպես, որ այն լինի հաճելի, և ոչ թե հոգնեցուցիչ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---