2011թ Վրաստան է այցելել ավելի քան 600 հազար հայ10 հունվարի 2012 - 15:36 AMT PanARMENIAN.Net - 2011թ Վրաստանի միջազգային այցելուների թիվը, 2010-ի համեմատ, աճել է 39 տոկոսով և կազմել 2,820 մլն մարդ, հայտնել են Զբոսաշրջության ազգային գործակալությունում: Վրաստանի այցելուների առաջին հորիզոնականում է գտնվում Թուրքիան` 738,136 մարդ` 38 տոկոսով ավելի, քան 2010-ին: Երկրորդ տեղում է Ադրբեջանը` 714,427 այցելուներով(43% ավելին), երրորդում` Հայաստանը` 699,391 այցելուներով (28%): 2011թ ընթացքում Ռուսաստանից, որի հետ Վրաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, այցելուների քանակն աճել է 63 տոկոսով և կազմել 278,501 մարդ, գրում է «Նովոստի Գրուզիին»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |